Նազիկ Ավդալյանը պարզաբանել է՝ ինչու այդպես վարվեց

 Նազիկ Ավդալյանը պարզաբանել է՝ ինչու այդպես վարվեց

Երեկ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չէր կանգնել։

Տեղեկացանք, որ թուրքական պատվիրակությունը բողոք է ներկայացրել, և Նազիկ Ավդալյանը հեռացվել է հիմնական մրցավարական կազմից և տեղափոխվել ռեզերվ։

Ավդալյանն իր հերթին պատճառաբանել է, որ իր քայլում որևէ դիտավորություն չի եղել։ Այդ պահին պարզապես որդուց զանգ է եկել, այդպես է վարվել, որ լսի որդուն։ Ավդալյանը փոխանցել է, որ որդին տանը միայակ է եղել ու ինքը չէր կարող չպատասխանել զանգին։