Գերտերությունների ԱԳՆ ղեկավարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Գերտերությունների ԱԳՆ ղեկավարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության` Եվրոպայի և ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ։

Տեղեկանում ենք ՌԴ դիվանագիտական գերատեսչության տարածած  հաղորդագրությունից։

ՌԴ ԱԳ նախարարություն

Նախարարները «մտքերի մանրակրկիտ փոխանակություն են անցկացրել Դոնբասում ներուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Նորմանդական ձևաչափի երկրների ղեկավարների քաղաքական խորհրդականների հերթական վիդեոկոնֆերանսը այս տարվա մայիսի 26-ի արդյունքներից հետո»:

Ընդգծվել է, որ «Մինսկի համաձայնագրերին անայլընտրանքայնությունը և բոլորի կողմից իրենց պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը: 

Լավրովը շեշտել է «Կիևի կողմից «Միջոցառումների համալիրը» վերանայելու փորձերի անընդունելիությունը, ինչպես նաև Փարիզում 2019 թ. դեկտեմբերին կայացած Նորմանդական գագաթնաժողովի որոշումները» և ուշադրություն է հրավիրել «Կիևից գործող պայմանավորվածություններին հակասող հայտարարություններին արևմտյան գործընկերների արձագանքների բացակայության վրա»։

ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է «հատկապես Ուկրաինայում ռուսախոս բնակչության նկատմամբ խտրական միջոցառումների, ազգային փոքրամասնությունների բռնի ուկրաինականացման կիևյան իշխանությունների գործընթացի, քաղաքական հակառակորդներին և լրատվամիջոցներին ճնշելու և նեոնացիստների ամենաթողության անթույլատրելիությունը»:

Գերտերությունների ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը ադրբեջանա-հայկական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ից և ս․թ․ հունվարի 11-ից սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների դրույթների կատարման շարժը: Ընդգծվել է «հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու կարևորությունը և առաջացող տարաձայնությունների քաղաքական և դիվանագիտական ​​լուծման անհրաժեշտությունը»: Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են «ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում»: Ռուսական կողմից նշվել է, որ «միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ»:

Անդրադարձ է կատարվել նաև Բալկաններում իրավիճակի որոշ հայեցակետերի: ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է «Բոսնիա և Հերցեգովինայում Բարձր ներկայացուցչի փակ գրասենյակի անհապաղ անհրաժեշտությունը և Դեյթոնի համաձայնագրի սկզբունքներին համապատասխան լիակատար իշխանությունն ու երկրի ճակատագրի համար պատասխանատվությունը ԲևՀ-ի իշխանություններին փոխանցելը»։

«Փոխզիջման բացակայության պայմաններում այս պաշտոնին նոր ներկայացուցիչ նշանակելու փորձերը Ղեկավար հանձնաժողովում, ինքնին բոսնիական կողմերի միջև և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շրջանցելով, անհամատեղելի են ԲևՀ-ի կայունացման հետաքրքրությունների հետ», - ընդգծված է ՌԴ ԱԳՆ պաշոնական հաղորդագրության մեջ:

Լավրովը, Դրիանը և Մաասը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր:

Ֆրանսիայի դիվանագիտություն

Ֆրանսիական դիվանագիտական գերտեսչության տարածած  հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը վերահաստատել է «Ֆրանսիայի խիստ մտահոգությունը շփման գծի երկայնքով Ուկրաինայում անվտանգության իրավիճակի վատթարացման և հրադադարն իրականացնելու՝ բոլոր կողմերի վերաներգրավվման անհրաժեշտության կապակցությամբ»:

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը «խրախուսել է իր ռուս գործընկերոջը լիարժեք աջակցություն ցուցաբերել այդ նպատակին ու վերահաստատել է «մեր [ֆրանսիական կողմի] նվիրվածությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Ֆրանսիայի Հանրապետության դիվանագիտության ղեկավարը նաև պնդել է «Նորմանդական ձևաչափով մեր ջանքերը շարունակելու կարևորությունը` Ուկրաինայում հակամարտության խաղաղ լուծում գտնելու և Մինսկի համաձայնագրերի լիարժեք կատարումը թույլ տալու համար»: 

Նա շեշտել է դրան հասնելու Ռուսաստանի պատասխանատվությունը, ինչպես նաև խուսափելու կարևորությունը ցանկացած նախաձեռնությունից, որը կարող է նպաստել ապրիլին նկատված ռուսական ուժային շարժերից հետո բարձրացող լարումների աճին: Այս համածիրում Ֆրանսիայի ԱԳ նախարարը հիշեցրել է «Վիեննայի փաստաթղթի շրջանակներում թափանցիկության կարևորությունը` կապված նման շարժումների և վարժանքների հետ»:

Ուկրաինայի շուրջ այս մտքերի փոխանակումներին զուգահեռ՝ նախարարը խոսել է Ֆրանսիայի լիարժեք մոբիլիզացման մասին` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարումների թուլացմանը հասնելու և անցյալ աշնան հակամարտության [Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմ] հետևանքով երկու երկրների միջև առկա խնդիրների լուծման համար: Նա վերահաստատել է « այդ նպատակով մեր [Ֆրանսիայի] ցանկությունը շարունակել սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը մենք ենթադրում ենք Միացյալ Նահանգների հետ համատեղ և համապատասխան միջազգային մարմիններում:

ԳԴՀ արտաքին գործերի նախարարություն

Գերմանիայի դիվանագիտական գերատեսչությունը հայտնել է , որ հեռախոսազրույցի առանցքում եղել է հակամարտությունը արևելյան Ուկրաինայում:

Արտաքին գործերի նախարար Մաասը և նրա ֆրանսիացի գործընկեր Լը Դրիանը ընդգծել են «Գերմանիայի և Ֆրանսիայի շարունակական ջանքերը Նորմանդական ձևաչափով (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա և Ֆրանսիա)՝ հակամարտության կարգավորման գործընթացում առավել և էական առաջընթացի հասնելու համար: 

Նախարարները խոսել են Մինսկի 2014/2015 համաձայնագրերի կատարման բանակցությունների կարգավիճակի և Փարիզի գագաթնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի եզրակացությունների մասին: «Ռուսաստանը նույնպես կոչված է դրական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում»:

«Հուլիսի 22-ին հրադադարը կայունացնելու լրացուցիչ միջոցառումների մասին համաձայնագրի գալիք առաջին տարեդարձը կարող է ծառայել որպես թիրախ` վերահաստատելու համար զինադադարի պահպանումը», - նշված է ԳԴՀ ԱԳ նախարարության գրասենյակի հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով զորքերի ամենաթարմ տեղաշարժերը և զորավարժությունները՝ արտգործնախարարները թափանցիկության պահանջների կոչ են արել «Վիեննայի փաստաթղթի» հիման վրա:

Հայ-ադրբեջանական սահմանին ներկայիս լարվածության համածիրում քննարկման մեկ այլ թեմա է եղել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հակամարտությունը:

Հիշյալ հաղորդագրություններից հետևում է, որ կողմերն ընդգծել են ԼՂ հակամարտության չլուծված լինելը և դրա շուրջ բանակցություններ վարելու անհրաժեշտությունը։