Ինչով է օգտակար գինու չափավոր օգտագործումը
Ֆլավոնոիդները բնական նյութեր են, որոնք պարունակում է գինին եւ ունեն հակաբորբոքային, հակաօքսիդանտային նշանակություն։ Բացի այդ, գինու օգտագործումը նպաստում է օրգանիզմի մեջ մելատոնին եւ սերոտոնին հորմոնների մշակմանը, որոնք նպաստում են առողջ քնին եւ լավ տրամադրությանը, գրում է Foods պարբերականը։ Չնայած այն բանին, որ ալկոհոլային խմիչքների չափազանց շատ օգտագործման բացասական հետեւանքները հայտնի են բոլորին, սակայն դրանց չափավոր քանակությամբ օգտագործումը հակառակը կարող է բարերար ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի համար եւ օգտակար լինել նրա առողջությանը։ Գինու մեջ նաեւ պարունակում է սրճաթթու, որը եւս օգտակար է մարդու օրգանիզմի համար։
Ֆլավոնոիդները, որոնց մասին արդեն խոսվել է վերեւում, կան գործնականում բոլոր մրգերի եւ բանջարեղենների մեջ, ներառյալ նաեւ խաղողի։ Դրանք պաշտպանում են օրգանիզմը վաղաժամ ծերացումից, ռեակցիայի մեջ մտնելով ազատ ռադիկալների հետ եւ կանխելով բջիջների վնասումն ակտիվ թթվածնից։ Սրճաթթուն եւս ունի նմանատիպ հատկություն։ Բացի այդ, գինին պարունակում է А, С եւ Е վիտամինները, որոնցից А վիտամինը օգտակար է մաշկի եւ տեսողության համար, С վիտամինը ամրացնում է մարդու իմունիտետը եւ օգնում կոլագեն նյութի մշակմանը մարդու օրգանիզմում, իսկ Е վիտամինը պաշտպանում է օրգանիզմը սրտի եւ քաղցկեղային հիվանդություններից։
Կարծիքներ