Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ Մոսկվայի վրա հարձակումների մասին

Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ Մոսկվայի վրա հարձակումների մասին

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան դեռևս հույս ունի, որ Կիևը կկարողանա համոզել Գերմանիայի կառավարությանը Taurus հեռահար հրթիռների մատակարարման անհրաժեշտության հարցում։ Այդ մասին ուկրաինացի նախարարը հայտարարել է Bild-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարության հետ բանակցությունները շարունակվում են։

Միաժամանակ Կուլեբան կրկնել է, որ Ուկրաինան չի օգտագործի այդ հեռահար հրթիռները ռուսական տարածքի վրա հարձակվելու համար։

«Մեզ Taurus պետք չէ Մոսվայի վրա հարձակումների համար։ Մեզ հարկավոր  չեն մեր արևմտյան գործընկերների կողմից տրամադրված հեռահար հրթիռները Մոսկվայի կամ Ռուսաստանի տարածքի որևէ այլ մասի վրա հարձակվելու համար: 
Մեզ պետք է, որ Taurus-ը ոչնչացնի ռուսական ռազմական ենթակառուցվածքներն ուկրաինական տարածքի առաջնագծում»,- ընդգծել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։