Ի՞նչն է մեզ խանգարում Բաքվի, Սումգայիթի ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին հավաքել 

Ի՞նչն է մեզ խանգարում Բաքվի, Սումգայիթի ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին հավաքել 

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ շուտով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ հնարավոր է «լավ» լուր լսենք, ասաց, որ տպավորություն է` կարծես ապրում ենք Լուիզ Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում»։ 

«Տպավորություն ունեմ, որ մեզանից յուրաքանչյուրը անձի երկվություն ունի, չգիտեմ, դա հետպատերազմյան դեպրեսիա՞ է, հետպատերազմյան շիզոֆրենիա... մեր անձի երկվությունը պայմանավորված է նրանով, որ մենք անընդհատ փորձում ենք փախչել իրականությունից և մեր աչքերը փակել ու չտեսնել, որ Ադրբեջանի դրոշը վաղը կարող է բարձրանալ, ասենք, Երևանի կենտրոնում, կարող է բարձրանալ Երասխում, կարող է բարձրանալ Տավուշում, կարող է բարձրանալ Սևանում», ասաց Զոհրաբյանը։ Նա շեշտում է, որ վստահ է, որ Ադրբեջանի դրոշը բարձրանալու Տիգրանաշենում, իսկ հետո, այսպես կոչված, անկլավներում։ Մադրիդյան փաստաթղթին քաջածանոթ լինելով, ինքը կարող է պնդել, որ այնտեղ որևէ կետ չկար, որտեղ խոսք էր գնում անկլավների վերադարձի մասին։

«Բանակցային օրակարգը եղել է մեկ բանի շուրջ. Արցախի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի և վերջին բանակցային փուլը, որի ժամանակ իշխանությունը վերցրեց Նիկոլ Փաշինյանը՝ եղել է հանրաքվեի ժամկետների հետ կապված։ Բանակցությունները երբեք չեն գնացել Արցախի կապիտուլյացիայի, անկլավների հանձնման, Հայաստանն աքցանի մեջ առնելու մասին։ Նիկոլը, երբ խոսում է, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածըք 86.600 -ը, եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի 29.800-ը, այնինչ` Ադրբեջանի ԱԳ նախարար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ իրենց ծիծաղն է գալիս Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա։ Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ Ադրբեջանը 29.800 ք/կմ Հայաստանի տարածքային մաբողջականությունը ճանաչելու է, այս պահին Հայաստանը 29.800 քառակուսի կիլոմետր չի։ Նույնիսկ պաշտոնական տեղեկատվությամբ, իսկ ոչ պաշտոնականը` 400 ք.կմ. 160 կմ Սև լճի տարածքից, Իշխանասարով, Ջերմուկի վերևով, զավթված է Ադրբեջանի կողմից։ Իսկ Ալիևը հայտարարեց` մենք այնտեղ ենք, որտեղ պիտի լինենք, և այնտեղից չենք հեռանալու»,-ասաց Զոհրաբյանը։ 

Ընդամենը 2 օր առաջ Դունյա Միյատովիչը հանդիպել է, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների հետ։ Ի՞նչն է մեզ խանգարում Բաքվի, Սումգայիթի, Գանձակի ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցների հետ նման հանդիպումներ կազմակերպել, նրանց իրավունքների պաշտպանության օրակարգն առաջ մղել։ 

«Առաջիկայում Ալիևը համաներում է հայտարարելու և տարբեր ռեցիդիվիստների, մարդասպանների, նաև Թուրքիայի հետ պայմանավորված` «Գորշ գայլերի» ընտանիքներ Հայաստան բերելու պայմանով։ Բանտից պիտի ազատվեն մարդասպանները, ռեցիդիվիստները, նարկոմանները՝ պայմանով, որ պիտի համաձայնեն իրենց ընտանիքներով տեղափոխվել Ալիևի ասած` Արևմտյան Ադրբեջան, այսինքն` Սյունիք: Նաև Ալիևը խոսում է այն մասին, որ իրենց համայնքի անվտանգությունը հսկելու համար իրենք պիտի ունենան իրենց ոստիկանությունը»,-շեշտում է Զոհրաբյանը։