2016-ին Փաշինյանը դատապարտում էր գործող իշխանություններին

2016-ին Փաշինյանը դատապարտում էր գործող իշխանություններին

2016 թվականի հունիսի 6-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հերթական բոցաշունչ ելույթն էր ունենում` գործող իշխանություններին մեղադրելով Հայաստանի եւ Արցախի շահերը դավաճանելու համար: Նա նոր էր վերադարձել Քելբաջարից, որտեղ իր Քաղպայմանագրի` բանակում չծառայածների խմբով մի քանի օր խրամատ էին փորել, զինվորական համազգեստ հագել եւ վերադառնալով` հայրենասիրական դասեր էր տալիս բոլորին:

Ասում էր. 

«Տիկնայք եւ պարոնայք, վերջին շրջանում մի շարք օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հնչել են հայտարարություններ, որոնցից կարելի է եզրակացնել կամ ենթադրել, որ ՀՀ-ն բավարար ջանք չի գործադրում Արցախի Հանրապետությանը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթաց ներգրավելու համար... Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները, արտգործնախարարությունը՝ մասնավորապես, ներկայացնի ապացույցներ, որ ՀՀ-ն բավարար ջանքեր է գործադրում՝ Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելու համար:

Հանձնաժողովում, իհարկե, այդ հարցը կքննարկվի, բայց ես այս հայտարարությունն անում եմ՝ հանրության եւ ԱԺ-ի ուշադրությունը կենտրոնացնելու այդ խնդրի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետք է օր առաջ ներգրավվի բանակցային գործընթացում եւ անընդունելի է, որ ՀՀ որեւէ ներկայացուցիչ Ադրբեջանի հետ քննարկի ԼՂ հարցի կարգավորման որեւէ հարց, որեւէ տարբերակ` առանց Լեռնային Ղարաբաղի հանրապետության ներկայացուցչի մասնակցության»: