Տարեվերջի գլխավոր ստուգատեսը

Տարեվերջի գլխավոր ստուգատեսը

Մարզական տարին կամփոփվի լայնամասշտաբ ֆուտբոլային ստուգատեսով` Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությամբ, 32 ընտրանիների մասնակցությամբ։ Մեկնարկը կտրվի նոյեմբերի 20-ին, Քաթար-Էկվադոր հանդիպումով։ Իսկ այժմ տարածվում են հակասական ենթադրություններ, թե ով է լինելու 22-րդ չեմպիոնը։ Կարծիք հայտնել են նաեւ ֆուտբոլի ամենապայծառ աստղերը։ Լիոնել Մեսսին ասել է․ «Ցանկացած թիմ ի վիճակի է խնդիրներ առաջացնել լուրջ ախոյան համարվող մրցակցի հետ խաղում»։ Կրիշտիանու Ռոնալդուն․ «Ունենք մեկ նպատակ` իրականացնել իմ բոլոր հայրենակիցների երազանքը»։

Բրազիլացիները շարունակում են հարազատ մնալ տարիներ առաջ տարածված իրենց ասույթին․ «Դուք մեզ կխփեք այնքան գոլ, որքան կարող եք, իսկ մենք ձեզ` որքան կցանկանանք»։ Միջազգային մամուլում կան չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդների` մարզասերների կարծիքների ամփոփ ցուցանիշներ․ Բրազիլիա` 5,5 տոկոսը վստահ չէ, որ թիմը կհասնի հաջողության, Արգենտինա` 7, Անգլիա` 9, Իսպանիա` 10, Գերմանիա` 11, Նիդեռլանդներ` 15, Պորտուգալիա` 16, Բելգիա` 17 տոկոսը։ Իսկ թե ինչպիսին կլինեն վերջնական արդյունքները, կիմանանք դեկտեմբերի 18-ին։ Ամեն ինչ կորոշվի 8 ենթախմբերում կայանալիք չորսական թիմերի 48 հանդիպումներից։ Ահա խաղացանկը.
Նոյեմբերի 20-ին` Քաթար-Էկվադոր
21-ին` Անգլիա-Իրան, Սենեգալ-Նիդեռլանդներ, ԱՄՆ-Ուելս
22-ին` Արգենտինա-Սաուդ. Արաբիա, Դանիա-Թունիս, Մեքսիկա-Լեհաստան, Ֆրանսիա-Ավստրալիա
23-ին` Մարոկկո-Խորվաթիա, Գերմանիա-Ճապոնիա, Իսպանիա-Կոստա-Ռիկա, Բելգիա-Կանադա
24-ին` Շվեյցարիա-Կամերուն, Ուրուգվայ-Հարավ. Կորեա, Պորտուգալիա-Գանա, Բրազիլիա-Սերբիա
25-ին` Ուելս-Իրան, Քաթար-Սենեգալ, Նիդեռլանդներ-Էկվադոր, Անգլիա-ԱՄՆ
26-ին` Թունիս-Ավստրալիա, Լեհաստան-Սաուդ. Արաբիա, Ֆրանսիա-Դանիա, Արգենտինա-Մեքսիկա
27-ին` Ճապոնիա-Կոստա-Ռիկա, Բելգիա-Մարոկկո, Խորվաթիա-Կանադա, Իսպանիա-Գերմանիա
28-ին` Կամերուն-Սերբիա, Հարավ. Կորեա-Գանա, Բրազիլիա-Շվեյցարիա, Պորտուգալիա-Ուրուգվայ
29-ին` Էկվադոր-Սենեգալ, Նիդեռլանդներ-Քաթար, Իրան-ԱՄՆ, Ուելս-Անգլիա
30-ին` Ավստրալիա-Դանիա, Թունիս-Ֆրանսիա, Սաուդ. Արաբիա-Մեքսիկա, Լեհաստան-Արգենտինա
Դեկտեմբերի 1-ին` Կանադա-Մարոկկո, Խորվաթիա-Բելգիա, Կոստա-Ռիկա-Գերմանիա, Ճապոնիա-Իսպանիա
2-ին` Գանա-Ուրուգվայ, Հարավ. Կորեա-Պորտուգալիա, Սերբիա-Շվեյցարիա, Կամերուն-Բրազիլիա 
Դեկտեմբերի 3-6-ը կանցկացվեն 1/8, 9-10-ը` 1/4 եզրափակիչ, 13-ին` կիսաեզրափակիչ հանդիպումները, 17-ին՝ երրորդ տեղի համար խաղը, 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 18- ին` վճռական մրցամարտը։

Չեմպիոնատի համար նախատեսված 440 միլիոն դոլար մրցանակային ֆոնդից 42-ը կստանա առաջին տեղը գրաված թիմը, երկրորդը՝ 30 միլիոն, երրորդը` 27 միլիոն։ Պարգեւներ են նախատեսված նաեւ մյուս թիմերի եւ աչքի ընկած անհատ ֆուտբոլիստների համար։

Միսակ Նազարյան