Արդյոք հապալասը վերականգնում է տեսողությունը․ պարզաբանում է բժիշկ Եվգենի Կոմարովսկին

Արդյոք հապալասը վերականգնում է տեսողությունը․ պարզաբանում է բժիշկ Եվգենի Կոմարովսկին

Հապալասի / Черника/ օգնությամբ տեսողությունը վերականգնելը անհնարին է։ Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է բժիշկ հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին։ Նա բացատրել է, որ մեծավ մասամբ, այն դեղամիջոցները, որոնք պարունակում են հապալաս, իրականում ոչ թե դեղեր են բառի դասական իմաստով, այլ կենաակտիվ հավելումներ, որոնք տեսականորեն կարող են դրականորեն ազդել տեսողության վրա, սակայն գործնականում, սա հերթական տարածված միֆերից մեկն է հասարակության մեջ։ Միաժամանակ նաեւ, բժիշկ Կոմարովսկին հավելել է, որ տեսողության վերականգնման վրա կարող է բարերար ազդեցություն ունենալ օրինակ որակյալ առողջ սնունդը, թեեւ մյուս կողմից էլ նկատել է, որ հապալասի օգտագործումը վնասակար չէ։