«Միշտ երիտասարդ»․ 49-ամյա բազմազավակ կինը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը

«Միշտ երիտասարդ»․ 49-ամյա բազմազավակ կինը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը

Մակաոյի 49-ամյա բնակչուհին, ով երեք չափահաս երեխաների մայր է, բացահայտել է իր գեղեցկության եւ թարմության գաղտնիքը։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։ Բելլա Էրնանդեսը ծնունդով ֆիլիպինցի է։ Նա արդեն 49 տարեկան է, սակայն շատերն են ասում, որ 30 տարեկանի նման է։ Կինը պատմել է, որ ամենից կարեւորը մաշկի խնամքն է։ Մասնավորապես, շաբաթական երկու անգամ լիմոնի հյութ է քսում դեմքին, 10 րոպե պահում, ապա՝ լվանում։ Դա, ըստ ֆիլիպինուհու, օգնում է դեմքը սպիտակեցնել։ Քնելուց առաջ պարտադիր լվացվում է։ Դեպքմի մաշկի խոնավեցման համար օգտագործում է ավոկադոյի յուղով դիմակ, որը ինքն է պատրաստում։ Երբեմն նա նաեւ մազերն է խնամում ավոկադոյի յուղով պատրաստված խառնուրդով։ Մարմնի խոնավեցման եւ խնամքի համար օգտագործում է կոկոսի յուղ։ Բելլան նշել է, որ փորձում է օրական որքան հնարավոր է շատ ջուր խմել։ Առավոտյան խմում է թեյ լիմոնով, մեղրով։ Նախաճաշին ուտում է ավոկադոյի տոստ, խաշաձ ձու կամ օմլեթ։ Ճաշին սովորաբար ուտում է հավի կրծքամսով սալաթ, իսկ երեկոյան ընթրիքին, եթե ռեստորան չի գնում՝ ինչ որ թեթեւ բան։ Երբեմն օգտագործում է կաթով թեյ, սակայն շաքարի քիչ պարունակությամբ։ Որպես կանոն՝ ամեն օր խմում է վիտամին C՝ իմունիտետի համար եւ զբաղվում է սպորտով՝ շաբաթական չորս անգամ։ Էրնանդեսը սկսել է իր հանդեպ նման խնամքը, երբ 13 տարի առաջ հաղթահարել է երիկամային քաղցկեղը։ Նա նշել է, որ այժմ գնահատում է թե ժամանակը, թե էներգիան։