Հորդանանը պարաշյուտով օգնություն է հասցրել Գազայի հիվանդանոցին

Հորդանանը պարաշյուտով օգնություն է հասցրել Գազայի հիվանդանոցին

Հորդանանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները պարաշյուտով բժշկական օգնության խմբաքանակ են նետել Գազայի հատված։ 

Այս մասին սոցցանցում գրել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը։

Թագավորի խոսքով՝ հորդանանցի օդաչուները կարողացել են պարաշյուտով նետել Հորդանանի դաշտային հիվանդանոցի համար նախատեսված բժշկական պարագաներով բեռը, որը շարունակում է շուրջօրյա գործունեությունը Գազայում։

Նա ընդգծել է, որ տուժածներին օգնելը Հորդանանի պարտականությունն է եւ նշել, որ թագավորությունը կմնա պաղեստինցի եղբայրների ամենամոտ աջակիցը։

Աբդալլահ Երկրորդը հրամայել է նաև Հորդանանի դաշտային հիվանդանոցին շարունակել գործունեությունը, չնայած հոկտեմբերի 25-ին իսրայելական հարձակումներից հետո այն վնասվել և դուրս է եկել շարքից։