Դեսպանները դժգոհել են վարչապետին աշխատավարձներից

Դեսպանները դժգոհել են վարչապետին աշխատավարձներից

Այլ երկրներում հավատարմագրված Իսրայել պետության մի շարք դեսպաններ բողոքել են վարչապետ Բինիամին Նեթանյահուին, որ ԱԳ նախարարությունը վճարում է չափազանց վատ եւ իրենց ողբալի ֆինանսական վիճակում են որպես դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։ Բողոքողներից Նիդերլանդներում Իսրայելի դեսպան Ավիվ Շիրոնը Նեթանյահուի հետ դեսպանական ամենամյա ամփոփիչ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ԱԳ նախարարությունը դեռեւս երբեք նման աղետալի ֆինանսական վիճակում չի եղել, որքան հիմա է։ Գերմանիայում իսրայելական դեսպան Ջերեմի Իսահարոֆն էլ հայտարարել է, որ հնարավոր չէ մարդկանց ասել, որ աշխատեն, եթե չեն վճարում։ Նեթանյահուն էլ պարզաբանել է, ֆոնդերը չափազանց ապակենտրոնացված են եւ հարցին կվերադառնա ընտրություններից հետո։ Իսրայելի վարչապետը նաեւ խոստացել է նշանակել ԱԳ նախարար, որի լիազորությունները համատեղության կարգով ինքն է կատարում։