Ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Օրերս Արգենտինայի ու Պորտուգալիայի հավաքականների գերաստղեր Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն Աշխարհի առաջնությանն ընդառաջ համատեղ լուսանկար էին հրապարակել ՝ գովազդելով Louis Vuitton ընկերությունը: Լուսանկարը պայթեցրել էր համացանցը, քանի որ պուրտուգալացին ու արգենտինացին երբեք նույն գովազդում միասին չէին նկարահանվել։

Համացանցում արդեն հայտնվել են լուսանկարներ, որոնք ցույց են տալիս նկարահանման պրոցեսը, որից պարզ է դառնում, որ այս անգամ էլ նրանք մեկ սեղանի շուրջ չեն նստել, լուսանկարահանվել են առանձին-առանձին, ինչից հետո մոնտաժ է տեղի ունեցել։