Ի՞նչ է եղել մեր Նարային․․․

Ի՞նչ է եղել մեր Նարային․․․
Posted by Facebook on Friday, December 5, 2014

Մարդիկ կան, որոնց սիրում է ժողովուրդը ու մանկության քաղցր երազի պես տարվա մեջ գոնե մի անգամ ուզում է լսել, իմանալ նրանց մասին։ Այդ մարդկանցից է Նարա Շլեպչյանը։

Ո՜նց էր մեզ գերում սիրված հաղորդավարուհու կախարդական ձայնը , ո՜նց․․․ Ամանորյա հոգսերով տարված մոռացել ենք նրան, այնինչ շատերիս հիշում ենք կապույտ էկրանի հմայքը՝ Նարայի ձայնն ու  ժպիտը։ Բայց հաղորդավարուհին մեզ չի մոռացել ու ֆեյսբուքյան իր շնորհավորանքով հյուսում է հին օրերի բարի հեքիաթը։

Ինչքա՜ն մարդ էր սպասում նրան, ի՜նչ կարոտով․ 

Gohar Abgaryan Շնորհավոր, մեր տարիների լեգենդ

 

Gayane Harutyunyan

Ինչպես հին ու բարի ժամանակներում

Gohar Petrosyan

Ձեզ միշտ հաճելի է լսելը...Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ..

Hasmik Arsenyan Չխամրող աստղ

Tina Tina Ոնց եմ Ձեզ սիրուուուում

Երբ Նարա Շլեպչյանն անցնում էր փողոցով, մարդիկ շրջվում էին, հարգանքով բարևում: Շատերին թվում էր, թե նա իրենց ճանաչում էր, որովհետև... իրենց տանն էր եղել: Տեսնողները շշնջում էին՝ մեր Նարան է։ Մե՜ր․․․

Ի՞նչ է եղել մեր Նարային, որ ֆեյսբուքով է կիսվում։ Ավելի ճիշտ՝ ի՞նչ է եղել մեզ․․․

Այնպես կուզեի, որ Նոր տարվա կապույտ էկրանից խոսեր մեր Նարան ու էլի սիրված մարդիկ, որոնց կարոտում ու սիրում ենք․․․ Արժեքները կարողանայինք տարբերել ու ժամանակավոր առկայծումները զատեինք հավերժական կրակներից․․․

Խոսքս միայն Նարայի մասին չէ։ Ինչքա՜ն բան ենք կորցնում աղմուկի մեջ։