Դե ֆակտո ստացվում է, որ իր պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Փաշինյան

Դե ֆակտո ստացվում է, որ իր պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստն սկսեց դարձյալ Լաչինի միջանցքի վերաբերյալ նախնական հայտարարությամբ` հիշեցնելով,որ նախորդ շաբաթվանից ի վեր Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը մնում է ծայրահեղ լարված:

Նա մանրամասն ներկայացրեց իրադրությունը Արցախում` մեղադրական սլաքներն ուղղելով նաև Ռուսաստանի և ռուս խաղաղապահ զորախմբի ուղղությամբ, որ չեն կատարում նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած իրենց պարտավորությունները:

«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է` վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախումբի ներկայության իմաստը հենց դա է` թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում