Այս մեթոդներով մեզ չեն կարող լռեցնել. Սաղաթելյանին կրկին ոստիկանություն են հրավիրել

Այս մեթոդներով մեզ չեն կարող լռեցնել. Սաղաթելյանին կրկին ոստիկանություն են հրավիրել

Այսքան ժամանակ ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել։ Ես իմ քաղաքական ելույթները բնականաբար շարունակելու եմ։ Այս մեթոդներով մեզ իհարկե ոչ կարող են, ոչ էլ կարողանալու են լռեցնել, որովհետև սա հայրենիքի պայքար է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը հերթական անգամ հրավիրվել է ոստիկանություն։

«Այն կարծիքները, թե պայքարը մարում է կամ կարող է մարել, վստահեցնում եմ՝ նման բան չկա, քանի որ այս չարիքի կառավարությունը դեռ գոյություն ունի, ուստի մեր պայքարը չի կարող չշարունակվել»,- ասաց նա։