Տրանսպորտային կապից զրկված լինելը ավելի է վատթարացնում դեպի ծով ելք չունեցող երկրների վիճակը

Տրանսպորտային կապից զրկված լինելը ավելի է վատթարացնում դեպի ծով ելք չունեցող երկրների վիճակը

Դեպի ելք ծով չունեցող երկրները տրանսպորտային համապատասխան ենթակառուցվածքներ չունենալու պատճառով պակաս մրցունակ են։ Հիմնական շուկաներից կտրված, տրանսպորտային կապից զրկված լինելը ավելի է վատթարացնում դեպի ծով ելք չունեցող երկրների վիճակը, քանի որ չկան անհրաժեշտ կապեր և լոգիստիկ պայմաններ։ Այս մասին քիչ առաջ «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Տարանցիկ երկրների հետ խնդիրներն էլ ավելի լուրջ բարդություններ են առաջացնում։ Դեպի ծով ելք չունեցող երկրների տրանսպորտային ենթակառուցվածքները մեծացնում են ապրանքների տեղափոխման ծախսերը ու դրան ավելանում են աշխարհաքաղաքական և անվտանգային խնդիրներն ու լարվածությունը։ Դեպի ծով ելք չունեցող երկրները նմանատիպ խնդիրների պատճառով դառնում են ավելի քիչ մրցունակ և նվազեցնում ազգային եկամուտների հնարավորությունները»,- հավելեց նա։