Արմեն Գրիգորյանը մեկնել է Թեհրան՝ քննարկելու տարածաշրջանում վերջին զարգացումները
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիրակի ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ Ալի-Աքբար Ահմադիանի հետ, հայտնում է Mehr գործակալությունը։
Հայ պաշտոնյայի այցի օրակարգում է տարածաշրջանում վերջին զարգացումների և երկկողմ հարաբերությունների, հատկապես տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտների քննարկումը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է տարածաշրջանային խաղաղության և կայունության համար հարևան և տարածաշրջանային երկրների հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին, նկատում է գործակալությունը։
Կարծիքներ