Հայբիզնեսբանկի նորաբաց «Զվարթնոց» մասնաճյուղը կգործի 24/7 ռեժիմով

Հայբիզնեսբանկի նորաբաց «Զվարթնոց» մասնաճյուղը կգործի  24/7  ռեժիմով

Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 29-ին գործարկվել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր մասնաճյուղը՝ ՀՀ, ք. Երևան, Զվարթնոց օդանավակայանի նոր ուղևորային համալիրի ժամանման սրահի հանրային գոտում:

Մասնաճյուղի նոր և ժամանակակից պայմանները հնարավորություն կընձեռի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հաճախորդներին օգտվել Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ողջ տեսականուց՝ ավանդային և վարկային պրոդուկտների ձևակերպում, հաշիվների համալրում, դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների իրականացում, Բանկի աշխատակիցների խորհրդատվություն և այդ ամենը 24/7 ռեժիմով:

«ԶՎԱՐԹՆՈՑ» նոր մասնաճյուղի բացումը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ վաճառքների ցանցի ընդլայնմանն ու արդիականացմանն ուղղված համալիր միջոցառումների փուլերից մեկն է: Հետագայում Բանկը նախատեսում է բացել ևս մի քանի մասնաճյուղեր/սպասարկման գոտիներ, որոնք հաճախորդներին կսպասարկեն 24/7 ռեժիմով: