Հերթական «կիքսը» ԱՄՆ նախագահից

Հերթական «կիքսը» ԱՄՆ նախագահից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հերթական ծիծաղելի պատմության մեջ է հայտնվել։ Սպիտակ տան ղեկավարը իր թվիթրյան գրառումներից մեկում անդրադարձել է աշխարհի պետությունների առաջնորդների հետ իր ամենօրյա շփումներին ու հանդիպումներին։ Ներկայացնելով թե ում հետ է քննարկումներ ունեցել կամ հանդիպել, Թրամփը նշել է նաեւ Ուելսի արքայազն Չարլզին, սակայն փոխանակ գրեր Prince of Wales, գրառման մեջ գրել է Prince of Whales, որ բառացի թարգմանությամբ նշանակում է «կետ ձկների արքայազն»։ Տառասխալը համացանցում եւ ԶԼՄ-ներում լայն քննարկման առիթ է դարձել։ Գրառումը կարճ ժամանակ անց հեռացվել է եւ նորից հրապարակվել արդեն խմբագրված, սակայն ինչպես ասում են, համացանցում ոչինչ անհետ չի կորչում եւ լրագրողները կարողացել են պեղել տառասխալով գրառումն ու հրապարակել։