Կրկին հանգիստ չեն թողնում Մոսկովյան փողոցը

Կրկին հանգիստ չեն թողնում Մոսկովյան փողոցը

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«Էս մարդիկ անուղղելի են։

Բարեկարգման գուրուները կրկին հանգիստ չեն թողնում Մոսկովյան փողոցը։

Ո՞նց կարելի է էս հին, Երևանյան, լայն, որակով ու արդեն պատմական բորդյուրները փոխել անհասկանալի բարակ եզրաքարերով: Իմաստը ո՞րն ա փոխարինելու, կբացատրե՞ք...

Էնքան փող կա՝ չգիտեք ինչ անեք, թե՞ անպայման պիտի կասկածելի գործարքներով մսխել հարկատուների, այսինքն՝ մեր երևանցիների արդար քրտինքով աշխատածը:

Ամբողջ աշխարհում փորձում են քաղաքների հնությունը պահեն, մի ձև ընդգծեն, իրենց քաղաքը ավելի հին ցույց տան, մեր մոտ՝ հակառակը: Բորդյուրն էլ, մետաղյա հայտնի պատնեշներն էլ Երևանի ինքնության մաս են, ու քաղաքի էս հատվածի հետ կապված շատերիս մանկության հուշը, ու անհամեմատելի են Աբովյան խաչմերուկի մոտ նոր դրած ցանկապատների հետ:

Ես արդեն իրոք սկսում եմ կասկածել, որ Երևանի Քաղաքապետարանը կառավարում են ինչ-որ ՄութՏենդերամաֆիաներ»։