ՌԴ-ն պատրաստվում է Սև Ծովի շրջափակմանը․ Ուկրաինայի ՊՆ

ՌԴ-ն պատրաստվում է Սև Ծովի շրջափակմանը․ Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինացի զինվորականները վկայակոչել են մի քանի նշաններ, համաձայն որի՝ ռուսական ուժերը, հացահատիկի գործարքից դուրս գալուց հետո, պատրաստվում են Սև ծովի պաշարմանը։

«Առաջին ցուցադրությունը զորավարժությունն էր, որը նրանք անցկացրին քաղաքացիական նավի վրա հնարավոր հարձակման սցենարով։

Այսինքն՝ նրանք փորձարկումներ են անում ծրագրված սադրանքների մասով»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի Հարավ հրամանատարության խոսնակ Նատալյա Գումենյուկը, որի խոսքերը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ ռազմածովային խմբավորման պատրաստումը նույնպես վկայում է հնարավոր մոտալուտ շրջափակման մասին։

«Վերջին շաբաթվա ընթացքում մենք Սև ծովում նկատել ենք հակառակորդի առնվազն 14 նավ»,- ասել է Գումենյուկը։