Հայ ռեժիսորը դարձել է ֆրանսիական Անսիի փառատոնի ժյուրիի անդամ 

Հայ ռեժիսորը դարձել է ֆրանսիական Անսիի փառատոնի ժյուրիի անդամ 

Հայ վավերագրող ռեժիսոր Իննա Սահակյանը դարձել է աշխարհի տասներկու երկրներից ներկայացված այն 18 պրոֆեսիոնալներից մեկը, ովքեր գնահատելու են Ֆրասիայի Անսի քաղաքում կայանալիք միջազգային կինոփառատոնի աշխատանքները։ Այս մասին հայտնում է annecyfestival. Com-ը։

Փառատոնը համարվում է աշխարհի խոշորագույն եւ հեղինակավոր անիմացիոն փառատոններից մեկը, որը տեղի կունենա այս տարվա հունիսի 9-15-ը։