Թուրքիան մտավ Նախիջեւան

Թուրքիան մտավ Նախիջեւան

Հակառակորդի ռազմական գերատեսչությունը տեսանյութ է տարածել այսօր Նախիջեւանի Սադարակի շրջանում Արաքսի վրա «Հույս» կամրջին թուրք-ադրբեջանական դրոշների փոխանակման եւ նախատեսված զորավարժություններին մասնակցող թուրք զինվորականներին դիմավորելու արարողության մասին: Թուրքական զրահատեխնիկան մուտք գործեց Նախիջեւան:

Զորավարժություններին մասնակցող թուրք զինվորականների համար նախատեսված է առանձին բանակային ճամբար: Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունից օրեր անց Թուրքիան մտավ Նախիջեւան: Հանդիսավոր արարողության ընթացքում, ինչպես հակառակորդի ռազմական գերատեսչությունն է տեղեկացնում, Թուրքիան օդ է բարձրացրել կործանիչներ: