Մյուս անգամ կծեծեմ, սենյակից դուրս կանեմ

Մյուս անգամ կծեծեմ, սենյակից դուրս կանեմ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հարցազրույցներից մեկի տեսանյութով և կից գրել.

«Պարոն Ղուկասյան, գոնե նման հարցազրույց տալիս Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ֆոնին մի կանգնեք, ով այդպես էլ հրաժարական չի տալիս, և ում հետ սիրով աշխատում եք:
Պարզապես զավեշտալի է»:

Գրառման մեկնաբանություններում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրել է.

«Մյուս անգամ, որ հրավիրված լինենք նույն միջոցառմանը կծեծեմ սենյակից դուրս կանեմ նոր հարցազրույց կտամ պարոն Եղիազարյան)): Ամեն դեպքում շնորհակալություն հարցազրույցս տարածելու համար»: