Ուկրաինայում կորոնավիրուսից մեկ օրում 21 մարդ է մահացել

Ուկրաինայում կորոնավիրուսից մեկ օրում 21 մարդ է մահացել

Ուկրաինայում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 21 մարդ, վարակման դեպքերը ավելացել են 339-ով։ Մայիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսային ինֆեկցիայից հիվանդացության ընդհանուր թիվն այդ երկրում կազմում է 21 584 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 644 է, բուժվածներինը՝ 7575։

Մայիսի 26-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 5 590 358 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմել է 347 907 մարդ, բուժվածներինը՝ 2 366 574 մարդ։