Բրիտանացի մասնագետը ակնկալում է, որ Ադրբեջանը հարձակում կձեռնարկի Հայաստանի վրա

Բրիտանացի մասնագետը ակնկալում է, որ Ադրբեջանը հարձակում կձեռնարկի Հայաստանի վրա

Խնդիրները Լեռնային Ղարաբաղի հետ կարող են դառնալ նոր պատճառ հայ-ադրբեջանական բախումների։ Այս մասին «Վալդայ ակումբի» համար գրած իր հոդվածում գրել է բրիտանացի կովկասագետ, Conciliation Resources –ի ծրագրերի տնօրեն Լոուրենս Բրուրսը։ «Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը դարձել է շատ ավելի մեդիայի էջերում լուսաբանվող, քան նախկինում, ինչը թույլ է տալիս հայերին, ադրբեջանցիներին եւ այլ մարդկանց ամբողջ աշխարհում մասնակցել տեղում ծավալվող իրադարձություններին իրական ժամանակում, սոցցանցերի ընդարձակ տարածքում։ Նույնիսկ ամենափոքր տեղային միջադեպերը ամենահեռավոր շրջանում դառնում են գլոբալիզացված մեդիատեսարան՝ բեւեռացվող էֆեկտներով»,- գրում է Բրուրսը։ Ըստ նրա «ստատուս-քվոն, որը խոչընդոտում էր նոր խոշոր պատերազմին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պահպանվում է, սակայն հուլիսյան բախումները ցուցադրում են նոր վտանգավոր դինամիկան։ Բրուրսը ուշադրություն է հրավիրում Թուրքիայի հանդուգն կեցվածքի վրա, որը գործում է ի շահը իր ռազմական արդյունաբերության, որը ունի նոր հաճախորդների կարիք, ինչպիսին է Ադրբեջանը։ «Ռեջեփ Թայիփ էրդողանը, ավելին քան որեւէ մեկը նախկինում, հենվում է ավտորիտար պոպուլիստական նացիոնալիզմի վրա, տնտեսական անկման պայմաններում։ Ամերիկայի՝ Մերձավոր Արեւելքի հանդեպ հետաքրքրության նվազման եւ այդ ռեգիոնից հեռանալու ֆոնին, ուժի ցուցադրությունը եւս մեկ ախտանշանն է դեպի բազմաբեւեռ աշխարհի գլոբալ ընթացքի։ Սա կարեւոր է հայ-ադրբեջանական հակամարտության համար, քանի որ բազմակողմ մոտեցումը ԵԱՀԿ միջնորդական առաքելության, հանդիսանում է հատուկ ժառանգությունը միաբեւեռ գործոնի, որը հատուկ էր 20-րդ դարի վերջին»,- ամփոփել է բրիտանացի վերլուծաբանը