Հայաստանից միշտ էլ ղեկավարել են Արցախը

Հայաստանից միշտ էլ ղեկավարել են Արցախը

Արցախյան ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը հետաքրքիր մանրամասներ է փոխանցում Արցախում ռազմաքաղաքական թիվ 1 պաշտոնում նշանակման-ազատման կարգի վերաբերյալ։

Ըստ այդմ՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նշանակման ու ազատման հրամանագրումները կատարում է Հայաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, իսկ պաշտպանության նախարարինը՝ Արցախի Նախագահը։ Այսինքն՝ հիմա՝ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը։ Որպես կանոն, այս երկուսը համատեղվում է մեկում, և Արցախի պաշտպանության նախարարի  ու Արցախի պաշտպանության բանակի ղեկավար Լևոն Մնացականյանի դեպքում էլ այդպես է։

«Բայց եղել է դեպք, երբ այս 2 պաշտոնները զբաղեցրել են 2 տարբեր մարդիկ։ Երբ, օրինակ, 90-ականների սկզբին պաշտպանության նախարար էր Սեյրան Օհանյանը, իսկ պաշտպանության բանակի հրամանատար՝ Սամվել Բաբայանը»,- հստակեցրեց Վահան Բադասյանը։ Հարցին էլ, թե, այնուամենայնիվ, Արցախում տեղյա՞կ են՝ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին, Բակո Սահակյանի խորհրդական Արշավիր Ղահրամյանը և Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ազատվո՞ւմ են աշխատանքից, թե՞ ոչ, Բադասյանը պատասխանեց՝ ասելով, որ պաշտոնական հրամանագիր չկա։

Անդրադառանալով Արցախից հնչող մեկնաբանություններին, թե սա Հայաստանից միջամտություն է, այսինքն՝ ինքն է՞լ է այդպես կարծում, Վահան Բադասյանն ասաց․ «Նման բան չկա»: Նա կրկնեց, որ միշտ էլ պաշտոնական Երևանը ղեկավարել է Արցախը, սակայն հիմա էլ չեն ղեկավարում։

«Եթե նման առաջարկ լինի, չեմ կարծում, որ դա սխալ է»: Հարցին էլ, թե ճի՞շտ են մեկնաբանությունները, որ որպեսզի հեղափոխությունը հասնի Արցախ, ապա նշված պաշտոնյաները պետք է հեռանան՝ Վահան Բադասյանը խուսափողական պատասխան տվեց՝ ասելով․ «Ոչ ոք իրենց չի ստիպել, որ հեռանան, դա զուտ իրենց անձնական գործն է»: