Առաջին 20 րոպեների ընթացքում շատ բան վճռվեց հանդիպման վերջնական արդյունքի մասով․ Ֆոնսեկա

Առաջին 20 րոպեների ընթացքում շատ բան վճռվեց հանդիպման վերջնական արդյունքի մասով․ Ֆոնսեկա

Ա սերիայի ընթացիկ առաջնության 24-րդ տուրում «Միլանից» կրած 1-2 հաշվով պարտությունից հետո, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է իր տպավորությունների մասին։ «Անկեղծ ասած՝ տհաճ կերպով սկսեցինք հանդիպումը և ոչնչով չկարողացանք դիմադրել «Միլանի» բարձր ճնշմանը։ Առաջին 20 րոպեների ընթացքում անգամ չէինք կարողանում  հասկանալ՝  ինչպես կարելի է դիմակայել մրցակցին: Եվ սա առաջին անգամը չէ, երբ հանդիպում ենք իր սեփական պայմանները թելադրող հակառակորդի: Կարելի է ասել՝  ուժեղագույն ակումբների հետ կապված մեր վիճակագրությունն այդքան էլ հաջող չէ:

Թեպետ «Միլանի» հետ խաղում հանդիպումը վատ մեկնարկելուց հետո կարողացանք բարելավել խաղը և ստեղծել շատ վտանգավոր պահեր, բայց փաստորեն առաջին 20 րոպեների ընթացքում շատ բան վճռվեց հանդիպման վերջնական արդյունքի մասով։ Իմ ֆուտբոլիստներից շատերն էի սխալվում, ուստի ճիշտ չէ պարտությունը բարդել կոնկրետ մեկ ֆուտբոլիստի կամ մի քանիսի վրա, բոլորս ենք պատասխանատու այս պարտության համար՝ ինձնից սկած։ Վստահեցնում եմ՝ առաջիկայում բարելավելու ենք մեր խաղը»,- ասել է մասնագետը։