Հռոմի պապը քննադատել է ԵՄ-ին․ ո՞րն է պատճառը

Հռոմի պապը քննադատել է ԵՄ-ին․ ո՞րն է պատճառը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է Եվրամիությանը՝ Հունգարիայի նկատմամբ վերաբերմունքի համար։
Այդ մասին գրում են իտալական լրատվամիջոցները։

Վատիկանի առաջնորդի խոսքով, ԵՄ-ն, «կարծես ցանկանում է համահարթեցնել այն ամենը, ինչը պետք է հարգի հունգարական եզակիությունը»: Հռոմի պապը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ նկատի ունի։

Հայտնի է, սակայն, որ Բուդապեշտը մշտապես քննադատում է Եվրամիությանը։

Հունգարիան նաև դեմ է ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող անվերապահ աջակցությանը, ինչը դարձել են այդ երկրի ու միության միջև լուրջ հակասությունների պատճառ։