Մինչ օրս կառավարությունը կամ ԿԲ-ն մեզ հետ երկխոսության չի մտել (տեսանյութ)

Մինչ օրս կառավարությունը կամ ԿԲ-ն մեզ հետ երկխոսության չի մտել (տեսանյութ)

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում է քննարկում գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի 60 անգամ ավելացումը կանխելու վերաբերյալ: Մասնակցում են գրավատների և փոխանակման կետեր ունեցող գործարարներ: Փոխանայման կետերից մեկի ներկայացուցիչն ասաց, որ բանկը կատարում է 15 գործառույթ և յուրաքանչյուրից եկամուտ է ստանում, պետք է վճարի 350 հազար դրամ, իսկ կողքը աշխատող փոխանակման կետը, որ ընդամենը մեկ գործառույթ է կատարում, պիտի վճարի 3 մլն դրամ, ինչն անարդար է:

«Միգուցե հնարավոր է երկխոսության արդյունքում ելքեր գտնենք՝ ինչ չափի բարձրանա փոխանակման կետերի օետական տուրքը, բայց մինչ օրս կառավարությունը կամ Կենտրոնական բանկը մեզ հետ երկխոսության չի մտել: Միգուցե բանկերի հետ քննարկել են, որոշել են՝ էդպես անեն, բայց մեզ ոչ մի տեղեյություն չեն տվել»,-ասաց փոխանակման կետի ներկայացուցիչը:

Մանրամասն՝ տեսանյութում: