Ճապոնացիների մեծ մասը հանդես է գալիս Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգելու օգտին

Ճապոնացիների մեծ մասը հանդես է գալիս Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգելու օգտին

Ճապոնացիների 86 տոկոսը կարծում է, որ այս տարի ամռանը Տոկիոյում չի կարելի անցկացնել Օլիմպիական խաղեր կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտնում է Asahi Shimbun-ը, վկայակոչելով իր անցկացրած սոցհարցումը։

Ընդ որում, հարցախույզին մասնակցածների 51 տոկոսը հանդես են գալիս երկրորդ անգամ հետաձգման օգտին, իսկ 35 տոկոսը կողմ են, որ Օլիմպիական խաղերը Տոկիոյում ընդհանրապես չանցկացվի։ Միայն 11 տոկոսն է կողմ արտահայտվել, որ ըստ սահմանված ժամանակացույցի Օլիմպիական խաղերը պետք է անցկացնել։

Նշենք, որ հարցախույզն անցկացվել է հունվարի 23-24-ին, մասնակցությամբ 1,6 հազար ճապոնացու։