Մահացել է Մարտի մեկի դեպքերի զոհ դարձած Տիգրան Աբգարյանի մայրը

Մահացել է Մարտի մեկի դեպքերի զոհ դարձած Տիգրան Աբգարյանի մայրը

Թամարա Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ մահացել է Մարտի մեկի դեպքերի զոհ դարձած Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը, ով այդպես էլ չտեսավ արդար վճիռ, ով սրտի մեծ հույսով սպասում էր` գտնել որդու սպանողին... Աստված հոգիդ լուսավորի, գնա հասի ամուսնուդ ու որդուդ, բարի սիրտ ունեցող հորքուր ջան»։