Ահա այսպես են միավորվել փրկարար խաչն ու մահաբեր գնդակը

Ահա այսպես են միավորվել փրկարար խաչն ու մահաբեր գնդակը

Արժանապատիվ բուժաշխատողների միությունը․ֆեյսբուքյան էջում գրված է․
 
«Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի խաչն է, որը նվիրել են հայ զինվորները: Այն ձուլվել է նրանց կողմից կրակած պարկուճներից, իսկ կենտրոնում դիպուկահարի գնդակն է:
 
Ահա այսպես են միավորվել փրկարար խաչն ու մահաբեր գնդակը, որը խորհդանշում է հակառակորդին պարտադրված խաղաղությունը, որը ձեռք է բերվում մարտի դաշտում հաղթանակներով:
 
Աստծո զորությամբ, հզոր հավատով ու հայոց քաջարի մարտիկի խիզախությամբ կխորտակվեն ու կսանձվեն բոլոր երևացող ու աներևույթ թշնամիները»: