Կարողացել են ձմռան համար գազ կուտակել

Կարողացել են ձմռան համար գազ կուտակել

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ իր երկիրը կարողացել է ձմեռային սեզոնի համար կուտակել մոտ 19 միլիարդ խորանարդ մետր գազ, որը բավարար է ձմեռվա ջեռուցման սեզոնն անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է UNIAN լրատվական գործակալությունը։

Միաժամանակ նաեւ, ուկրաինական կառավարությունը Нафтогаз եւ Укргазвыдобування ընկերություններին հանձնարարել է ավելացնել սեփական գազի արդյունահանման ծավալները։ Շմիգալը ասել է, որ նշված ընկերություններն արդեն ապահովվել են ողջ գործիքակազմով՝ ուկրաինական գազի արդյունահանման ծավալները ավելացնելու համար։ Նա նաեւ ասել է, որ ուկրաինական գազի արդյունահանումը կարելի է որակել որպես ազգային անվտանգության հարց։