Առաջարկել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ 

Առաջարկել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում տրամադրել դիտորդի կարգավիճակ։ Հանդես գալով այսօր Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը նվիրված է կազմակերպության երեսնամյա հոբելյանին, Ռուսաստանի նախագահը կարեւորել է սերտ համագործակցությունն ու կոորդինացիան ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ՝ արտաքին քաղաքականության ոլորտում, նշելով, որ պետք է համաձայնեցված գործել ՄԱԿ-ում եւ այլ բազմակողմ հարթակներում։

Նա նշել է, որ պետք է սերտացնել համագործակցությունը ՀԱՊԿ բնական դաշնակիցներ համարվող Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ԱՊՀ միջեւ եւ այդ համատեքստում, ԱՊՀ-ին տրամադրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ։