Արմեն Չարչյանը կկալանավորվի

Արմեն Չարչյանը կկալանավորվի

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։ 

Հիշեցնենք, որ դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար: