Ռուսաստանի կառավարությունն արգելում է կոշտ ցորենի արտահանումը

Ռուսաստանի կառավարությունն արգելում է կոշտ ցորենի արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելում է կոշտ ցորենի արտահանումը, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Որոշումն ուղղված է պարենային անվտանգության ապահովմանը և կնպաստի ներքին շուկայում կոշտ ցորենի արտադրանքի գների կայուն վիճակի պահպանմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Ժամանակավոր սահմանափակումն ուժի մեջ է մտնում կառավարության հրամանի հրապարակման պահից և կգործի մինչև 2024 թվականի մայիսի 31-ը։