Ես Սպիտակի անտառապետն եմ, ոչ թե Լոռվա մարզի դիրեկտորը

Ես Սպիտակի անտառապետն եմ, ոչ թե Լոռվա մարզի դիրեկտորը

«Հրապարակի» խմբագրությունը նամակ է ստացել Սարամեջ գյուղի 4-րդ պահաբաժնի անտառապահ Զոհրաբ Սահակյանից՝ անտառտնտեսությունում կատարվող ապօրինությունների մասին։

Ըստ նրա՝ 2018թվ.մայիսի 17- ին Գուգարքի անտառտնտեսության տնօրենը Արեն Աղաբաբյանը Սպիտակի Սարամեջ գյուղի թիվ 4րդ պահաբաժնի անտառապահ Զոհրաբ Սահակյանին աշխատանքից ազատում է։

Հավատալով Նոր Հայաստանին՝ դատարան է դիմում և շահում դատը՝ վերականգնվելով նախկին աշխատանքում մեկ տարի հետո։ Առաջին օրը, ըստ վերջինիս, երբ 2019-ի ապրիլի 1-ին ներկայացել է Վանաձոր իր տնօրենին իր աշխատանքային հրամանագիրը վերցնելու, տնօրենը  հայհոյում է ասելով,որ «15 հատ փաստաբան էլ բերես մեկ ա,խոստանում եմ , որ չես աշխատելու»։

«Ապրիլի 2-ին Զոհրաբը գնում է իր պահաբաժին և տեսնում է բազմաթիվ ծառեր կոտրած,կտրած, գրավոր զեկուցում է տնօրինությանը, արհամարհում է, հետո  զեկուցագրեր կազմում ուղարկում արդեն «Հայանտառ ՊՈԱԿ »Արեգ Կարապետյանին։Էլի լռում է,հետո երբ ես զանգում է Շրջակա միջավայրի նախարարություն,հաջորդ օրը Արեգ Կարապետյանը նրա մեծ եղբորը՝ Գարիկ Սահակյանին ասում է՝ դու դիմում գրի ազատվի փոքր եղբորդ էլ Զոհրաբին « տակ իլի տակ» մեկ տարի հետո էլ լինի ազատվելու է աշխատանքից»,- գրել է նամակագիրը։

Նրա խոսքով՝ սրանից հետո սկսել են աշխատավարձից պահել ,չվճարել։ «Բոլոր քաղաքներում ոստիկանները դրանց կողքին են ,Քննչական կոմիտեից հետ տեղյակ եմ պահել փաստերով ապրիլ ամսից ահազանգում եմ,ոչ ոք ուշադրություն չի դարձնում ,թե Սպիտակի 4-րդ պահաբաժնում Սարամեջ գյուղի անտառում ինչ է կատարվում,Գուգարքի անտառտնտեսության տնօրենը՝ Արեն Աղաբաբյանը դուխով իր՝ «Հայ անտառ» ՊՈԱԿԻ տնօրեն Արեգ Կարապետյանի հետ լռում և արհամարհում են Սպիտակի 4րդ պահաբաժնի անտառապահ Զոհրաբ Սահակյանի բազմաթիվ զեկուցագրերը...Լոռվա մարզպետին ասել եմ,պատգամավորին ասել եմ,Շրջակա միջավայրի նախարարին Էրիկ Գրիգորյանի մոտ հունիսի 28 գրանցվել եմ, քաղաքից դուրս էր, ասել  եմ իր քարտուղար պ.Ջիլավյանին բանավոր և գրավոր»,-գրված է նամակում։

Այսինքն՝ անատառապահը ապրիլ ամսից պահանջում է ընդունում-հանձնում, քանի որ ինքը հայտնաբերել է 280 հատ ջարդած, 200 հատ կտրած ծառ։
Նաև նրա խոսքով՝ հենասյուները,դարպասները,փշալարերը չկան, անասունը մտնում է անտառ վնաս հասցնում։

«Ոտիկանությունը եկավ 280 հատը ֆիքսեց, ես պահանջել եմ 200 հատ կտրածը։ Հետո ես Երևանից կամիսիա պահանջեցի, եկավ, տարա Թեղուտ ծրագիրը ցույց տվեցի, դարպասները 700 հատ հաշվում եմ չկա (փոքր դարպասների մասին է), շարած են, որ անասուն չմտնի։ Կամիսիեն էլ, որ եկավ, հաշվեց, որ 500 մետր փշալար չկա։ Ոստիկանությունն ա գալիս, ֆիքսում է , որ 1556 մետր փշալար չկա, 200 հատ էլ կոլեք ա հաշվում»,-պամեց անատառապահը»։
Անտառապահի խոսքով՝ եկած բնապահպաններին,ոստիկանին շատ գեղեցիկ հետ են ճանապարհում, իրեն էլ բոլորով հայհոյում են։

«Կհասնի աշնանային ստուգում կասեն՝քո աշխատանքի ընթացքում է եղել, Ընդունում հանձնում չեն անում էս մարդիկ»,-ասաց նա։ «Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ որ սա նույն ձեռագիրն է՝ նույնկերպ ազատվել են ավագ եղբորից, ում դեմ նաև քրեական հետապնդում են սկսել, բայց ոչինչ չեն կարողացել ապացուցել։

Անտառապահն ու ընտանիքը չեն կարող հիմնավորել,  բայց լսել են, որ Արեն Աղաբաբյանը ասում է՝ Վանեցյանը կուրսեցիսա ինչ կուզեմ կանեմ»։

«Հրապարակը» զրուցեց  նաև Գարիկ Մխիթարյանի հետ 

Վերջինս ասաց, որ դժգոհություններն իրեն չպետք է ուղղվեն, ինքը « Սպիտակի անտառապետն է, ոչ թե Լոռվա մարզի դիրեկտորը։ Սխալ համար են Ձեզ տվել»,-ասաց նա։ Նա հրաժարվում է ասել՝ ինչպես է եղել, որ այդքան ծառ կտրվել։ 

Ինչ վերաբերում է աշխատավարձերից պահումներին,ասաց, որ ինքը որպես իր անտառապետ կատարել  է ստուգումներ և տեսել, որ Զոհրաբն աշխատանքի չի գալիս։

 «Եթե մարդն իր աշխատանքի վայր չի ներկայանում, ստանում է՝ բացակա, իսկ բացական արդեն աշխատավարձից պահում է։ Ասել է, որ չի կարող էդ եղանակին գամ, ասել եմ՝ տանեմ՝ հոսպիտալացնեմ, հրաաժարվել ա, հետո պարզվել է, որ տենց բան չկա»։

Հենասյունների ու դարպասների վերաբերյալ ասաց․ «հարգելիս, սխալ տվյալներ են տալիս Ձեզ, չի կարա ըտենց բան լինի»։
Զոհրաբն ասում է, որ այսօր էլ ժամը 14-ին տուն է գնացել, պետը զանգել,ասել է՝ բացակայում ես։