«Իմ քայլը» դաշինքի պատգամավորին մեղադրել են ցույցեր կազմակերպելու մեջ. 4000-ից ավել ստորագրություն՝ Անիի համայնաքապետի դեմ

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորին մեղադրել են ցույցեր կազմակերպելու մեջ. 4000-ից ավել ստորագրություն՝ Անիի համայնաքապետի դեմ

Դեռ անցյալ տարվանից Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում կրքերը չեն հանդարտվում: Համայնքի բնակիչները շարունակում են  պահանջել համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը եւ կողպած են պահում համայնքապետարանի շենքի դռները՝ թույլ չտաով համայնքապետարանի աշխատակիցներին մտնել ներս: Համայնքապետի դեմ ստորագրահավաք է կազմակերպել, ստորագրել են 4000-ից ավել քաղաքացիներ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը աշխատանքային շաբաթվա վերջին  հանդիպում  է ունեցել Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի,  համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է վերջին շրջանում Անի համայնքում ստեղծված փակուղային իրավիճակը և համայնքապետարանի աշխատանքի խաթարումն ու դրա հետևանքներին առնչվող հարցեր։

Մարզպետը  նշել է, որ այս խնդրի վերաբերյալ դիրքորոշումը չի փոխվել և գտնում է, որ այն պետք է լուծվի միայն փոխադարձ զիջումների, հանդուրժողականության և օրենքի շրջանակներում։
«Մենք հիմա ունենք մի իրավիճակ, որը պետք է ուղղակիորեն լուծվեր համայնքում, սակայն ոչ միայն չի լուծվել, այլև սրվել ու մտել է փակուղի։ Այս ամենը վատ հետևանքներ ունի, քանի որ կարող են լինել անթույլատրելի երևույթներ ու նաև համայնքի շարունակական զարգացմանը միտված քայլերը կարող են հապաղել»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետն ընդգծել է, որ կարևորում է խնդրի լուծման ճանապարհին ընդհանուր եզրեր փնտրելը, քայլերում օրինականության պահպանումը։
Ուշագրավ է, որ այս հանդիպման ընթացքում բնակիչներից մեկը հնչեցրել է նախկին փոխմարզպետ, այժմ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի անունը: Պատգամավորը արձագանքել է դրան.«Մի բագրավանցի՝ Սուրեն Ավդալյան անունով ,հայտարարել է, որ Անի համայնքի ցույցերը կազմակերպել եմ ես՝ իմ փոխմարզպետ եղած ժամանակ և երևի հիմա էլ եմ հովանավորում : Դա բացարձակ սուտ է , քանի որ Արտակ Գևորգյանը, ինչպես տեսնում եք դեռ, պաշտոնավարում է , իսկ դա ապացույց է , որ ես որևէ կազմակերպչական հարցում չեմ ներգրավվել: Միակ անելիքը եղել է այն , որ հավաքների , բողոքի ակցիաների ժամանակ, օգտագործել եմ բարի համբավս և խնդրել բախումների չգնալ և խաղաղ ճանապարհ ընտրել : Հիմա զբաղվում եմ հարցումներով , պարզելու իրավական դաշտում ինչ խնդիրներ կան և ինչ փուլում է : Ժողովրդի կողքը կլինեմ այնքան քանի հարցը հանգուցալուծում չի ունեցել և ոչ թե որպես կազմակերպիչ այլ աջակից »:

Նկատենք, որ պատգամավորին որոշ օգտատերեր փորձել են հակադարձել ՝ գրելով, թե  Անիիում շատերը գիտեն, որ նա ցուցարարներից շատերի հետ մտերիմ է, հյուր է գնում նրանց, ցուցարարներն էլ դա չեն հերքում,ուստի դրանից ելնելով էլ քաղաքացին հնարավոր է  նման կարծիք  է հայտնել։