Այ, որ Նաիրա Զոհրաբյանը ստեղ լիներ, կոռնիձորցի պապիկը՝ Նաիրա Զոհրաբյանին

Այ, որ Նաիրա Զոհրաբյանը ստեղ լիներ, կոռնիձորցի պապիկը՝ Նաիրա Զոհրաբյանին

Կոռնիձորում ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ ուշագրավ դեպք է պատահել։ Դահլիճային հանդիպման ժամանակ նրան է մոտեցել մի տարեց մարդ,  բողոքել համայնքների խոշորացումից, առաջարկել նորից «հետ ընդունել» օրենքը, պատգամավորության թեկնածուն էլ անկեղծորեն ասել է, որ չի կարծում, որ հիմա այդքան հեշտ է նորից հետ գնալը, ինչին ի պատասխան պապիկն ասել է՝ «այ, որ Նաիրա Զոհրաբյանը ստեղ լիներ, էդ աղջիկն էդ հարցն անմիջապես կլուծեր»։ Նաիրա Զոհրաբյանն ասել է՝ «Ես եմ Նաիրա Զոհրաբյանը, պապիկն էլ չի հավատացել ու ասել է՝ դու մի բուռ աղջիկ ես, Նաիրա Զոհրաբյանը բոյով, թոփով»։ 

Նշենք, որ այս ընտրատարածքում Իմ քայլի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանի շտաբի պետ՝ Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է՝ Կարեն Համբարձումյանը։Վերջինս հասցրել է 3 կուսակցություն փոխել՝ ՀՀԿ, ԲՀԿ, հիմա էլ ՔՊ։