Մեր ղեկավարը Ալիեւին կիրթ է համարում, մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա․ Շարմազանով

Մեր ղեկավարը Ալիեւին կիրթ է համարում, մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բարի լույս , իմ էջին հետեւող հայրենակիցներ: 

Ողջունում եմ Լոռու մարզից, առաջիկայում կկիսվեմ ձեզ հետ ընտրողների հետ կայացած հանդիպումներով: 

Մինչ այդ, արձագանքեմ որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ անտարբեր լինելը անթույլատրելի է: 

Այլեւս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից: 

Ուրեմն Ալիեւն ու Էրդողանը միավորվում են, խոսում պանթուրքիստական նպատակների, մեր ղեկավարը , որ Ալիեւին կիրթ է համարում, մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա, նրանց վրա, ում արյան գնով ինքն ու բոլորս այսօր ապրում ենք»։