Տեղացիները սպանել են ամերիկացի տուրիստին

Տեղացիները սպանել են ամերիկացի տուրիստին

Հյուսիսային Սենտինելյան կղզիների տեղաբնիկները սպանել են այնտեղ այցե լած ամերիկացի տուրիստին։ Այս մասին հայտնում է հնդկական NDTV-ն, նշելով, որ այդ կղզու տեղաբնակները երբեք չեն շփվում արտաքին աշխարհի հետ։ Ոստիկանական տեղկագրերից իմանում ենք, որ իրավապահները ձերբակալել են յոթ ձկնորսների, ովքեր ԱՄՆ քաղաքացի Ջոն Ալեն Չոյին իջեցրել են այդ կղզիներ։ Նրանք վկայել են, որ տեսել են, թե ինչպես տեղացիները նիզակներով ու նետ-աղեղներով հարձակվել են տուրիստի վրա բռնել նրան սպանել ու կիսով չաձ թաղել մերձափնյա ավազի մեջ։ Հնդկական իշխանությունները դեպքի վայր են ուղարկել ուղղաթիռների, սակայն հույսերը քիչ են, որ նրանք կկարողանան վայրէջք կատարել, իսկ օդային դիտարկումներով էլ չեն կարողացել գտնել տուրիստի դիակը։ India Today-ը գրում է, որ ամերիկացին եղել է քրիստոնեական քարոզիչ, իսկ ահա Andaman Sheekha թերթն էլ հաղորդում է, որ նա հինգ անգամ նախկինում այցելել է Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիներ եւ ունեցել է ցանկություն հանդիպելու սենտիլյան տեղաբնիկների հետ եւ նրանց քրիստոնեություն քարոզելու։ Հիշեցնենք, որ Հյուսիսային Սենտիլյան կղզիներում բնակվում է 40 տեղաբնիկ, որոնք խուսափում են արտաքին աշխարհի հետ որեւէ շփումից։