Մերլին Մոնրոյի անձնական իրերից են հանվել աճուրդի

Մերլին Մոնրոյի անձնական իրերից են հանվել աճուրդի

Լոս Անջելեսում քառորդ միլիոն դոլար ռեկորդային գնով վաճառվել է Մերլին Մոնրոյի «Ոսկե գլոբուս» մրցանակը, որը նա ստացել է 1962 թվականին։ Վաճառքն իրականացվել է աճուրդով՝ Julien's Auctions աճուրդային կենտրոնում։ Մրցանակների դասակարգում սա ամենաթանկ գինն է, որը տրվել է աճուրդային կենտրոնի պատմության մեջ։ Վաճառվել է նաեւ Մոնրոյի Ford Thunderbird ավտոմեքենան, որը 1956 թվականի արտադրանք է։ Մեքենան բացովի վերնամասով է։ Դերասանուհին այդ մեքենան օգտագործել է 6 տարի, իսկ հետո նվիրել իր դերասանական վարպետության ուսուցիչ Լի Սթրասբերգի 18-ամյա որդուն։ Մեքենան վաճառվել է 490 հազար դոլարով։ Վաճառվել են այլ անձնական իրեր եւս։