Մզիկյանի ուրագը հափշտակելու համար դատվում է

Մզիկյանի ուրագը հափշտակելու համար դատվում է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է ուրագը բացահայտ հափշտակելու մեղադրանքով հարուցված քրեական գործ։

Ըստ մեղադրական եզրակացության, Արամայիս Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. դեկտեմբերի 13-ին ժամը13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վաղարշյան 73/1 հասցեի տանը կից հողամասից, օգտվելով դռան վրա փական չլինելու հանգամանքից և հողամասի վերջնամասից բացահայտ հափշտակել է Ռուդոլֆ Մզիկյանին պատկանող 3000 ՀՀ դրամ արժողության ուրագ, սակայն Մզիկյանը նկատել է ուրագը հափշտակելու հանգամանքը և ձայն տվել, որպեսզի Սողոմոնյանը կանգնի, սակայն վերջինս վազքով դուրս է եկել հողամասից և դիմել փախուստի, բացահայտ հափշտակելով ուրագը: Այն կնքված վիճակում կցված է գործին։