Ոչ, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. նախարար

Ոչ, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. նախարար

«Ոչ, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»,- այսօր կառավարության նիստից հետո կտրուկ հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր գործիչներին, կոնկրետ ընտրված դատավորների կողմից կալանավորների դեպքերին, Անդրեասյանն ասաց, որ ինքն այդ դատավորների հետ կապ չունի. «Դիմեք դատավորին և հարցրեք՝ ինչպե՞ս է ինքը որոշումներ կայացնում»:

Ինչ վերաբերում է դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման օրինականությանը, ապա Անդրեասյանն ասաց, որ ողբերգությունը չի փոխում իրավաբանական հիմքերը, ապա հավելեց. «Իսկ ինչ վերաբերում է կոնկերտ գործերով իրավաբանական հիմքերին, ես չեմ կարող գնահատական տալ: Նույնիսկ իմ գնահատականը` արդար է գործել դատավորը, թե ոչ, դա ապօրինություն է, դա քրեորեն պատժելի արարք է: Երբ որևէ նախարար կորոշի գնահատական տալ դատավորի աշխատանքին, դա իրավախախտում է»:

Նախարարի խոսքով` մեր բոլոր դժգոհությունները, վրդովմունքները վերաբերում են ոչ այս շենքին, ոչ իշխանության այս թևին, այսինքն` գործադիր իշխանությանը: