Մոսկվան եւ Մինսկը համատեղ զորախումբ կտեղակայեն 

Մոսկվան եւ Մինսկը համատեղ զորախումբ կտեղակայեն 

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են համատեղ ռեգիոնալ զորախումբ տեղակայելու մասին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նման որոշում կայացվել է, նկատի ունենալով միութենական պետության արեւմտյան սահմանների մոտ իրավիճակի սրումը։ Բելառուսի նախագահը նշել է, որ եթե սպառնալիքները լինել բարձրագույն աստիճանի, համատեղ զորախումբը գործի է դրվելու։ Զորախմբի հավաքագրման աշխատանքները, ըստ Բելառուսի նախագահի, արդեն սկսվել են։