Քոչարյանին ազատ արձակած դատավորը՝ տարվա լավագույն դատավոր

Քոչարյանին ազատ արձակած դատավորը՝ տարվա լավագույն դատավոր

«HelpCourt » համակարգը այս տարի ավարտել է քվեարկության արդյունքները։ Այստեղ քվեարկում են փաստաբանները՝ դատավորներին։ Այդ քվեարկության արդյունքներում ՀՀ լավագույն դատավոր է ճանաչվել դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Լավագույն եռյակում են դատավոր Դավիթ Բալայանը և դատավոր Վազգեն Ռշտունին։ Լավագույն կին դատավոր է ճանաչվել դատավոր Զարուհի Նախշքարյանը։  Փաստաբանների կողմից ամենացածր գնահատականը ստացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը։

Նշենք, որ Ազարյանն այն դատավորն է, որը փոփոխել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումը, իսկ Արմեն Դանիելյանը՝ կրկին կալանավորման որոշում էր կայացրել։