Աչքերի առաջ բծեր․ ինչի մասին կարող են դրանք վկայել կորոնավիրուս հաղթահարած անձանց մոտ

Աչքերի առաջ բծեր․ ինչի մասին կարող են դրանք վկայել կորոնավիրուս հաղթահարած անձանց մոտ

Բժիշկ-ինֆեկցիոնիստ Եվհենի Տիմակովը «Вести FM»-ի հետ զրույցում ներկայացրել է, որ կորոնավիրուս հաղթահարած անձանց մոտ աչքերի առաջ բծերի երեւալը կարող է վկայել հետկորոնավիրուսային բարդությունների, այն է՝ ցանցաթաղանթի վրա միկրոթրոմբների առկայության մասին։ «Շատ ուշադիր պետք է լինել տեսողության հանդեպ։ Եթե ինչ որ անհասկանալի բծեր են երեւում աչքերի առաջ կորոնավիրուսի հաղթահարումից հետո, ապա կորոնավիրուսից հետո ցանցաթաղանթի վրա մնացել են չափազանց շատ անոթային թրոմբոզներ։ Նման դեպքերում պետք է որքան հնարավոր է արագ դիմել ակնաբույժի, եւ բժշկի մասնագիտական օգնությամբ հաղթահարել այդ թրոմբոզները։ Տիմակովը նաեւ ասել է, որ կորոնավիրուսային ինֆեկցիան բացասաբար է ազդում նյարդային, վեգետատիվ համակարգերի եւ սիրտ-անոթային համակարգի վրա։