Բունկերում

Բունկերում

Լավ, խնդրում եմ մի քանի րոպե կտրվեք փախեփախի, «Զանգեզուրի միջանցքի», անհնազանդության ակցիաների, մանդատ դնել-չդնելու և մնացած անկարևոր հարցերից ու ինձ լսեք: ՔՊ-ն Երևանն է կորցնում, հասկանո՞ւմ եք, իսկ Երևանը, ինչպես ասում են, Հայաստանի կեսն է: Ասել է, թե ՔՊ-ն Հայաստանի կեսն է կորցնում: ՔՊ-ն, որ ամեն շենքի անկյունում գլուխ է գովում, որ իրեն ժողովուրդն է ընտրել, ժողովուրդն է իրեն երկաթե մանդատ ու չագուճ տվել:
-Пропало, шеф, все пропало... Բունկերում մեծ իրարանցում է, Ավինյանը ոչ մի կերպ չի ձգում Երևանի քաղաքապետի պաշտոնին:
-Հերիք ա նվնվաք, հարամզադեք, մի ընտրություն էլ չկարողացաք առանց ինձ կրել: Ձեզ համար է ասված՝ բանդ թեքեցիր, ներողություն, աչքդ թեքեցիր, բանիդ տերը չես:
-Բա ի՞նչ ենք անելու, շեֆ, Երևանը մեր ձեռից գնում է…
-Կորեք աչքիցս, ես մի բան կմտածեմ… թուհ, հարամզադեք: Ավինյանին կասեք՝ Հովակիմյան Վահագին խփի թևի տակ, գա մոտս:
-Բունկե՞ր:
-Բա չէ, առանձնատուն: Ես իմ տանը պետական հարցերով չեմ զբաղվում: Դուք էլ բակերով գնացեք գրասենյակ, ժողովրդի հետ կոնտակտի մեջ չմտնեք, կարմիր բերետներ վերցրեք հետներդ, հավես չկա հաշմանդամ պահելու:
***
-Մեծարգո պարոն վարչապետ, մենք եկանք:
-Ավինյան, դո՞ւ ես…
-Ես ու Վահագը, պարոն մեծարգո վարչապետ:
- Դե պատմիր Ավինյան, լսել եմ՝ չես կարողանում քաղաքապետ դառնալ:
-Չտվին, հասկանո՞ւմ ես, շեֆ, ձայն չտվին…
- Ուուուուֆ, էս ինչ լավն ա… Բա էդ կողքիդ նկարիչը չկարողացա՞վ բան-ման անել:
-Նկարիչն ո՞վ ա, պարոն մեծարգո վարչապետ, էս մեր Հովակիմյան Վահագն ա:
-Վահա՞գը… Հա՛, Վահագը… Վահագ, քեզ տեսնող եղա՞վ, որ այստեղ էիր գալիս:
-Չեմ կարծում, պարոն մեծարգո վարչապետ, բայց «Հրապարակի» Էդիկ Անդրեասյանը հաստատ չի տեսել:
-Էդ լավ ա… Ուուուֆ… Լսիր, Վահագ, չես կարո՞ղ մի բան անել Տիգրանն ընտրվի:
-Ամեն ինչ արեցինք, պարոն մեծարգո վարչապետ, չի լինում, չի ձգում: Պաշտոնական թվերն էլ հրապարակել ենք:
-Ուուուֆ… Դե լսեք, ինչ եմ ասում: Կգնաք Դոգի մոտ, իմ անունից կասեք, որ մեզ վիզ մի մանդատ է պետք: Ձեզ էլ իշխանավորի ձև չտաք, դրա ժամանակը չէ, իմ անունից կմոտենաք, կասեք՝ շեֆը շատ խնդրեց, որ ավագանու մի անդամիդ ժամանակավորապես տաս մեզ, օգտագործենք, էլի կվերադարձնենք… Ուուուուֆ…
-Բա որ չտա, շեֆ…
-Կտա, որ լավ խնդրեք կտա: Էն դարակում մի կապ «կանաչ» կա, վերցրու: Բուռը կոխեք, եթե չեմուչում անի: Դե գնացեք: Բակերով գնացեք: Վահագ, դու էլ այնպես կանես, որ Էդիկ Անդրեասյանի աչքին չերևաս… Ուուուուֆ…