Հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամմ 

Հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամմ 

Հնդկաստանում բժիշկները հայտնաբերել են նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության նոր շտամմ։ Այն հայտնաբերվել է Արեւմտյան Բենգալիայի նահանգում։ Նոր շտամմը կոչվում է B.1.618։ Հիմնականում տարածված է Հնդկաստանում, ունի ինքնահատուկ գենետիկ կոմպլեկտացիա։ Սա կորոնավիրուսի երկրորդ նորահայտ տարբերակն է։ Առաջինը B.1.617-ն էր, որը նույնպես ուներ կրկնակի մուտացիա։ 

E484K մուտացիան շոշափուկ սպիտակուցում հատկանշական է համարվում «հարավ-աֆրիկյան», «բրազիլական» եւ «բանգլադեշական» շտամմների համար։ Այս մուտացիայի դեպքում տեղի է ունենում գլուտամինաթթվի փոխարինում 484 դիրքում գտնվող ամինաթթվային լիզինով, որը որոշ մասնագետների հավաստմամբ, կարող է նվազեցնել մոնոլկոնալ հակամարմինների արդյունավետությունը վիրուսի չեզոքացման գործում։